Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Գուրգեն Գասպարյանի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

18.04.2014

Հայտատու` Գուրգեն Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.04.2014թ. ժամը 14.00-ին նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:02.05.2014թ. ժամը 10.00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի /ք.Երևան,Արշակունյաց 24/1/ հասցեի շենքում կանցկացվի` Գուրգեն Գասպարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով:Գույքը գրավադրված է ՙՎՏԲ-Հայստան բանկ՚ՓԲԸ-ում: Լոտ1- :ՙFORD TRANSIT՚ մակնիշի 1997թ. Արտադրության բեռնատար ավտոմեքենա:Գույնը սպիտակ:Ավտոմեքենան վթարված է՝ առջևի և ետևի թափարգելների վրա կան կոտրված և դեֆորմացված հատվածներ,կոտրված են լուսարձակ բլոկ լապտերները, դրանց բնիկները, երկու կողմերում ճզմված են առջևի լայնական վահանակի եզրամասերը,աջ կողմի առջևի և ետևի դռների վրա կան դեֆորմացված և ներկածածկույթը թափված տեղամասեր,վնասված է շարժիչի ծածկոցը,անվադողերը ոչ պիտանի են շահագործման,մեքենան տվյալ պահին ենթակա չէ շահագործման:Լոտի մեկնարկային գինը կազմում է ՝199.620 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 1930043276180100 հ/հ-ինՙԿոնվերս Բանկ՚,Գյումրու մ/ճ, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):

Հասցե` ք.Երևան,Շահումյանի շրջան,Ներքին Չարբախի 2-րդ փ. 65 տուն

Հեռ..` +374 55 353535