Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Բորիսի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

23.04.2014

Հայտատու` Արմեն Բորիսի Աբգարյանի սնանկության գործով կառավարիչ Արամայիս Ռազմիկի Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 – րդ հոդված

Երևան  քաղաքի  Կենտրոն  և  Նորք – Մարաշ  վարչական  շրջանների  ընդհանուր   իրավասության    դատարանի    շենքում՝  ք. Երևան,Թբիլիսյան  Խճուղի  3 / 9  հասցեում, 2014թ.  մայիսի  26-ին ժամը 1100 -ին կկայանա  սնանկ   ճանաչված  Արմեն  Բորիսի  Աբգարյանին սեփականության իրավունքով  պատկանող   գույքի /գույքը գտնվում է՝ ք. Երևան, Արաբկիր  համայնքի Քանաքեռ  ՀԷԿ-ի հարևանությամբ  գտնվող  թիվ  077  հողամաս – 0,05 հա  հասցեում/  կրկնաճուրդը 1  լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ 1– ք. Երևան,Արաբկիր  համայնքի Քանաքեռ  ՀԷԿ-ի հարևանությամբ  գտնվող  թիվ  077 հողամասը –  0,05 հա  
Աճուրդի մեկնարկային գինն է ՝ 571.280  (հինգհարյուրյոթանասունմեկհազար երկուհարյուրութսուն ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ  Արաբկիր մասնաճյուղ, h/h   16040036610800, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել Երևան  քաղաքի  Կենտրոն  և  Նորք –Մարաշ  վարչական  շրջանների  ընդհանուր   իրավասության դատարան (ք. Երևան,Տիգրան  Մեծի  23/ 1 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 01.05.2014թ. մինչև 15.05.2014թ. ժամը 1000 –ից այցելել ք. Երևան, Արաբկիր  համայնքի Քանաքեռ  ՀԷԿ-ի հարևանությամբ  գտնվող  թիվ  077  հողամաս  հասցե :Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի հաշվին:Լոտի՝ հողի  կադաստրային  արժեքը  վճարում  է  գնորդը  համաձայն  գործող  օրենսդրության:  Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (091) 38-87-83 կառավարիչ  Ա.Իսպիրյան:
 

Հասցե` ք. Երևան, Նանսենի 19շ, բն. 124

Հեռ..` +374 91 388783