Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մայրամ Նազարի Լևոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

23.04.2014

Հայտատու` Մայրամ Նազարի Լևոնյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. ապրիլի 23-ին Մայրամ Նազարի Լևոնյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2014թ. հունիսի 13-ին ժամը 10:00-ին Մայրամ Նազարի Լևոնյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արտաշատ, Շահումյան 19 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Մայրամ Նազարի Լևոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ընդհանուր բաց դասական եղանակով անկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից:
Գույքը գտնվում է ՀՀ, Արարատի մարզ,, գ.Այնթապ, 12-րդ փողոց 1/2 հասցեում.
Լոտ 1. Անշարժ գույք- ՀՀ, Արարատի մարզ,, գ.ԱյնթապԳ, 12-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող բնակելի տուն/մակերեսը` 74,9 քառ.մ, սեփ. Վկայական 2425134, տրվ. 17.09.2007թ., երկշերտ տուֆերից պատերով կառույց է, ծածկը` միաձույլ բետոն, տանիքը` ծածկված է ցինկապատ թիթեղներով, ընդհանուր առմամբ անբավարար վիճակում, մեկնարկային գինը`4.030.269 ՀՀ դրամ:Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:
Համաձայն անշարժ գույքի առուվաճառքի, հիպոթեքի 11.12.2007թ. թիվ 561-05Ա պայմանագրի լոտ 1-ի գույքը հանդիսանում է ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Անելիք Բանկ,, ՓԲԸ-ի Մայրամ Նազարի Լևոնյանի սնանկության Հ/Հ 11813000763610 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով ք. Արտաշաը Շահումյան 19:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարչին:Մայրամ Նազարի Լևոնյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան, հեռ. 094-421790:
 

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421790