Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սմբատ Հունանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.04.2014

Հայտատու` Սմբատ Հունանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սմբատ Հունանյանի 08.04.2014թ. ժամը 17-ին կայացած աճուրդում պարտապանի անշարժ գույքը չի վաճառվել գնորդներ չլինելու պատճառով:
27.05.2014թ. ժամը 17-ին Սմբատ Հունանյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Արագածոընի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Սմբատ Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը 2 առանձին լոտով:
Լոտ 1. Արագածոտնի մարզի, Հնաբերդ գյուղում գտնվող բնակելի տունը`2657 քառ. Մ. Տնամերձ հողամասով, մեկնարկային գինը` 746.500 (յոթ հարյուր քառասունվեց հազար,հինգ հարյուր) ՀՀ դրամ:Բնակելի տունն ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Լոտ 2. Արագածոտնի մարզի, Հնաբերդ գյուղում գյուղատնտեսական հողամաս (վարելահող),15521 քառ. մետր, մեկնարկային գինը` 92.160. ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ- Հայաստան» ՓԲԸ բանկում բացված սնանկության գործով թիվ 16051630681014 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Աջափնյակ և դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960