Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սահակ Սահակյանի գույքի աճուրդի/կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

23.05.2014

Հայտատու` Սահակ Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.05.2014թ -ին նշանակված Սահակ Սահակյանի ունեցած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուների կողմից գրավադրված սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի աճուրդ` կայացել է մասնակի, վաճառվել է գրավի առարկա հանդիսացող թիվ 1 լոտը :
02.09.2014թ ժամը 15:00-ին Սահակ Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիյա –Սեբաստիյա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2) կանցկացվի Սահակ Սահակյանի ունեցած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուների կողմից գրավադրված սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի կրկնաճուրդ` բաց դասական եղանակով չորս առանձին լոտով:
Լոտ 2-Á իրենից ներկայացնում է գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒշի համայնքում գտնվող բնակելի տուն և 0.08հա տնամերձ հողամաս : Բնակելի տունը կառուցվել է 1960-ական թվականներին ,այն իրենից ներկայացնում է բետոնյա հիմքով , քարե պատերով մասամբ երկաթ-բետոնյա, մասամբ փայտյ միջհարկանի ծածկով մեկ հարկանի շինություն`իր նկուղային հարկով :Տանիքը երեսպատված է մետաղական թիթեղով ,մուտքի դուռը երկաթյա է,ներսի դռները և պատուհանները փայտյա են:Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում : Լոտ 2 –ի մեկնարկային գինը` 2.445.000 ՀՀ դրամ :
Լոտ 3-Á իրենից ներկայացնում է գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒշի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության պտղատու այգի :Այն զբաղեցնում է 400քմ մակերես : Լոտ 3 –ի մեկնարկային գինը` 40.000 ՀՀ դրամ :
Լոտ 4-Á իրենից ներկայացնում է գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒշի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող : Այն զբաղեցնում է 3000քմ մակերես : Լոտ 4 –ի մեկնարկային գինը` 290.000 ՀՀ դրամ :
Լոտ 6-Á իրենից ներկայացնում է ՀՀ Արագածոտնի մարզի կոշ համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող` 2490 քմ մակերես : Լոտ 6 –ի մեկնարկային գինը` 45.000 ՀՀ դրամ : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի «Արդշինինվեստբանկ»ՓԲԸ Շ/Մ բացված Սահակ Սահակյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473603873660000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիյա –Սեբաստիյա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սահակ Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ 416 սենյակ :

Հասցե` ք.Երևան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`