Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Ազիզյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.07.2014

Հայտատու` Աշոտ Ազիզյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Աղասու Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աշոտ Ազիզյանի 21.07.2014թ-ին կայացած աճուրդում պարտապանի  անշարժ  գույքը չի վաճառվել գնորդներ չլինելու պատճառով: 08.08.2014թ-ին, ժամը 13:00-ին Աշոտ Ազիզյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Աշոտ Ազիզյանի  սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը երկու առանձին լոտերով: Լոտ 1.Բնակելի տուն, ունի կապիտալ վերանորոգման կարիք, 2010թ-ից մարդ չի բնակվում,հասցեն` (ք. Աշտարակ Իսահակյան փողոց, տուն 31), մեկնարկային գինը 10.217.000( տաս միլիոն, երկու հարյուր տասնյոթ հազար,) ՀՀ դրամ: Բնակարանը ունի կապիտալ վերանորոգման կարիք:Լոտ 2.Բնակավայրերի նշանակության հողամաս 600 (վեց հարյուր) քառ.մ: Հողամասը չի մշակվում, հասցեն`(ք. Աշտարակ, Իսահակյան 31ա), մեկնարկային գինը 2.057.305( երկու միլիոն, հիսունյոթ հազար, երեք հարյուր հինգ) ՀՀ դրամ: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված սնանկության  գործով թիվ 220009020110000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:  Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65): Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել (091)88-99-60 հեռախոսահամարով::

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960