Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

24.07.2014

Հայտատու` «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն

2014թ. օգոստոսի 25-ին ժամը 11.00-ին Գեղարվեստագործ ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում կանցկացվի պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք:
Գույքը հանդիսանում է 2304 հատ «Вентиль ТУ 14-3-891-83» մակնիշի հեղուկ քլորի կափույրներ: Գույքը աճուրդին ներկայացվում առանձնացված լոտերով 10 000 դրամ մեկ հատի համար մեկնարկային գնով:
Հայտերն ընդունվում են ՀՀ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի գրասենյակ աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է «Կոնվերս բանկ« ՓԲԸ Աբովյան մասնաճյուղում 03719580100: Լոտերին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ միկրոշրջան,2-րդ թաղամաս, 77 տուն

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`