Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.07.2014

Հայտատու` «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿՐԿՆԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԼՈՏ BB-03/14

«Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ն («Աճուրդի կազմակերպիչ») «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի հանձնարարությամբ հայտարարում է կրկնաճուրդ հետևյալ անշարժ գույքի վաճառքի համար.
Լոտի նկարագրություն
Հասցե՝ ք. Երևան, Սասունցի Դավիթ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող արտադրամաս: Ներառում է՝ հողամաս՝ 0.13327 հա, արտադրամաս՝ 1741.95 քմ, պահակակետ՝ 78.18 քմ (համատեղ սեփականություն) մակերեսներով:
Հայտնի սահմանափակումներ
Գրավադրված է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի օգտին:
Գույքի օտարման գործարքից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման դեպքում:
Մեկնարկային գին
135,000,000.0 (մեկ հարյուր երեսունհինգ միլիոն) ՀՀ դրամ
Աճուրդի կազմակերպման վայրը
ք. Երևան, Խանջյան 50, Թեքեյան կենտրոն, 3-րդ հարկ, «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ
Աճուրդի կայացման ժամանակը
15.08.2014 թ., ժամը՝ 12:00
Աճուրդի կազմակերպման կարգը
Աճուրդն անցկացվելու է բաց դասական եղանակով: Հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին կարող է մասնակցել ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ, որը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում սպասարկվող թիվ 21400-04432150100 բանկային հաշվեհամարին վճարել է նախավճար՝ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսի չափով և որպես մասնակից գրանցվել է Աճուրդի կազմակերպչի մոտ և ստացել է աճուրդի մասնակցի վկայական: Հայտերի գրանցումը և մասնակցի վկայականի տրամադրումը կատարվում է մինչև 14.08.2014 թ. ժամը 16:00-ն: Աճուրդի կանոնակարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ ի գրասենյակում՝ երկուշաբթիից–ուրբաթ օրերին (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի), ժամը  09:00 մինչև 18:00, հեռ. 57-49-07: Կանոնակարգի պատճենը տրամադրվում է անվճար:
Լոտը  կարելի է ուսումնասիրել գտնվելու վայրում՝ նախնական պայմանավորվածությամբ՝ աշխատանքային օրերին ժամը 12:00-17:00:
 

Հասցե` ք. Երևան, Խանջյան 50, Թեքեյան կենտրոն, 3-րդ հարկ

Հեռ..` +374 10 574907

Էլ. փոստ`