Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարաություն` Անհատ ձեռնարկատեր Անահիտ Կարապետըանի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

30.07.2014

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Անահիտ Կարապետըանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ-ի օգոստոսի 28-ին ժամը 16-00-ին անհատ ձեռնարկատեր Անահիտ Կարապետըանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից` ՀՀ Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանի շենքում / ք. Չարենցավան, Երիտասարդության փողոց, 2/1 /, կանցկացվի Անահիտ Լիպարիտի Կարապետըանին  սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքը` բաց դասաական եղանակով, մեկ միասնական լոտով:
Լոտ 1-ը իր մեջ ներառում է` ՀՀ Կոտայքի մարզի,  ք. Հրազդան, Միկրոշրջան 4-րդ փողոց, 19 հասցեի հասարակական սպասարկման օբյեկտը ( խանութ 94,16 ք.մ. մակերեսով, սեփականության իրավունքի վկայական թիվ 18052012-07-0098 ), որը կառուցած է 160 ք.մ. մակերեսով`Անահիտ Կարապետըանին սեփականության իրանունքով տնօրինվող, հողամասի վրա: Անշարժ գույքը գտնվում է անթերի վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը կազմում է 17 600 000 (տասնը յոթ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին նասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով  «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ  անհատ ձեռնարկատեր Անահիտ Կարապետըանի սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 2473603979510000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16-00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարան / ք. Չարենցավան, Երիտասարդության փողոց, 2/1 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր ժամը 12-ից մինչև 16-00-ը`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Գ. Նժդեհի 34 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով:   
 

Հասցե` ք. Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156