Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.07.2014

Հայտատու` Աշոտ Չոբանյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ.  հուլիսի 10-ին ժամը 14-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք  վարչական  շրջանների  ընդհանուր  իրավասության  դատարանի  շենքում` ք. Երևան Գյուլիքեխվյան 20 հասցեում  աճուրդը չկայացավ հայտեր  չլինելու  կապակցությամբ:
2014թ. օգոստոսի  19-ին ժամը 14:00-ին  Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք  վարչական  շրջանների  ընդհանուր  իրավասության  դատարանի  շենքում` ք. Երևան Գյուլիքեխվյան 20 հասցեում կայանալու է սնանկ  ճանաչված Աշոտ Չոբանյանին գումար  տրամադրելու  համար երրորդ անձանց  կողմից  գրավադրված ք. Երևան Անդրանիկի 80շենք  49 բն. 72.2 քմ  ընդհ. մակերեսով և ՀՀ Կոտայքի  մարզ գյուղ Նոր-Գեղի Երևանյան  139 հասցեում գտնվող  խանութը  և  անգարը` 2 առանձին լոտերով, ընդհանուր  մեկնարկային գինը  23.245.230 ՀՀ դրամ:
Լոտ 1 -  ք. Երևան Անդրանիկի 80 շենք, 49 բնակարան` 72.2քմ ընդհանուր  մակերեսով բնակարան, որի մեկնարկային  գինը կազմում է 9565938 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր-Գեղի Երևանյան  139 հասցեում գտնվող  խանութը` 168.4քմ մակերեսով և անգարը` 501քմ մետր , որի մեկնարկային գինը կազմում է   13.679.292 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար  պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական  անձանց և  անհատ ձեռներեցների  դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող  փաստաթղթերի  պատճենները, 
բ/ աճուրդի մասնակցության  և նախավճարի վճարումը հաստատող  փաստաթղթերը:
Մասնակցության  վճարը և նախավճարը  կազմում են  մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները  համապատասխանաբար: Մասնակցության  վճարը և նախավճարը  վճարվում են  կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով  <Անելիք բանկ> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ`  հ/հ 11804004318407 Աշոտ Չոբանյանի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդ  օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները  աճուրդի անցկացման  օրվան նախորդող  5 օրվա  ընթացքում  ընդհուպ  մինչև աճուրդին նախորդող օրվա  16:00 կարող են հայտ ներկայացնել  Երևան քաղաքի  Ավան և Նոր-Նորք  վարչական  շրջանների ընդհանուր  իրավասության  դատարան, ք. Երևան Գյուլիքեխվյան 20 հասցեով:
Աճուրդում  հաղթող  մասնակից է  համարվում առավել բարձր գին  առաջարկած մասնակիցը: Գույքի  մասին  յալ տեղեկությունները ստանալու,  ինչպես նաև աճուրդի կանոնակարգին  ծանոթանալու համար   ցանկացողները կարող են  զանգահարել Աշոտ Չոբանյանի սնանկության  գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին  091. 35 85 40 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540