Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արսեն Ժդանովի Սահակյանի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

30.07.2014

Հայտատու` Արսեն Ժդանովի Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սույն թվականի հուլիսի 10-ին ժամը 11:00-ին Արսեն Ժդանովի Սահակյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2014 թվականի սեպտեմբերի 05-ին ժամը 10:00-ին Արսեն Ժդանովի Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1 հասցեում/ կանցկացվի Արսեն Սահակյանին պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում ութ լոտով, այն է`
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում գտնվող 3.646,66 քմ, գյուղ նշանակության հողամասերը, մեկնարկային գինը` 820.800 դրամ:
Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում գտնվող 956,66 քմ, գյուղ նշանակության հողամասերը, մեկնարկային գինը` 215.100 դրամ:
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում գտնվող 573.33 քմ, գյուղ նշանակության հողամասերը, մեկնարկային գինը` 128.700դրամ:
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում գտնվող 1.210 քմ, գյուղ նշանակության հողամասերը, մեկնարկային գինը` 163.800դրամ:
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզի Բջնի համայնքում գտնվող 870 քմ, գյուղ նշանակության հողամասերը, մեկնարկային գինը` 117.900դրամ:
Լոտ 5. ARAY մակնիշի հեռուստացույց` մեկնարկային գինը` 40.500 դրամ,
Լոտ 6. հեռուստացույցի տակդիր, մեկնարկային գինը` 13.500 դրամ,
Լոտ 7. LG նվաgարկիչ /DVD/, մեկնարկային գինը` 7.200 դրամ,
Լոտ 8. LG մակնիշի սառնարան, մեկնարկային գինը` 130.500 ՀՀ դրամ,
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի բանկի Արսեն Ժդանովի Սահակյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 1570020327280100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ :
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ հասցեով, կամ կարող են զանգահարել Արսեն Ժդանովի Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603