Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Շահում և Հայկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

30.07.2014

Հայտատու` «Շահում և Հայկ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սույն թվականի հունիսի 23-ին ժամը 11:40-ին «Շահում և Հայկ» ՍՊ ընկերության գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2014 թվականի սեպտեմբերի 05-ին ժամը 11:00-ին «Շահում և Հայկ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1 հասցեում/ կանցկացվի «ՙՇահում և Հայկ» ՍՊ ընկերությանը պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն էª
Լոտ 1. <Լազ-699 Ր> մակնիշի, 770 ՏՍ 42 պետ համարանիշի, 1984 թ. արտադրության ավտոբուսը, մեկնարկային գինըª 454.500 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի «Շահում և Հայկ» ՍՊ ընկերության սնանկության գործով հատուկ հաշվինª 1930050213840100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ :
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ հասցեով, կամ կարող են զանգահարել <Շահում և Հայկ>՚ ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`