Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.08.2014

Հայտատու` «Ս.Էլբակյան և որդիներ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2014թ. սեպտեմբերի 19-ին ժամը 12:30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու է սնանկ ճանաչված << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ին գումար տրամադրելու համար երրորդ անձի կողմից գրավադրված շարժական գույքերի թվով 8 /ութ/ հատ աճուրդ վաճառք: Ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 525.000 ՀՀ դրամ, որը ներկայացվում է 8 առանձին լոտերով:

ԼՈՏ 1 – համակարգիչ PENTIUM 4 1 հատ - մեկնարկային գինը կազմում է` 40.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Երաժշտական կենտրոն 1 հատ - մեկնարկային գինը կազմում է`400.000.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Ննջասենյակի կահույք 1 կոմպլեկտ /4 կտոր/ - մեկնարկային գինը կազմում է`30.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Թվային տեսախցիկ Sony -1 հատ - մեկնարկային գինը` 55.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Թվային տեսախցիկ Philips 1 հատ- մեկնարկային գինը` 65.000 ՀՀ դրամ
Լոտ 6 – Հեռուստացույցի տակդիր 1 հատ- մեկնարկային գինը 20.000 ՀՀ դրամ:
Լոտ 7 – Տնային կինոթատրոն 1 հատ - մեկնարկային գինը` 40.000 ՀՀ դրամ:
Լոտ 8 – Տպիչ սարք Xerox work centre 1 հատ- մեկնարկային գինը` 250.000 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղ, << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473600961570010, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ ժամը 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին յալ տեղեկությունները ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:

 

Հասցե` Ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540