Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.08.2014

Հայտատու` «ՍԱՇՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի

2014թ. օգոստոսի 20-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Գյուլիքեխվյան 20 հասցեում աճուրդը չկայացավ հայտեր չլինելու կապակցությամբ:

2014թ. սեպտեմբերի 18-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Գյուլիքեխվյան 20 հասցեում կայանալու է սնանկ ճանաչված <<ՍԱՇՍ>> ՍՊԸ գումար տրամադրելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված 2 (երկու) հատ ավտոմեքենաների աճուրդ վաճառք երկու առանձին լոտերով` ընդհանուր մեկնարկային գինը 1.041. 111 ՀՀ դրամ:
Լոտ 3 - <<Կամազ 53212 >> մակնիշի բեռնատար մեքենա, շարժիչի համարը` 860508, պետ. համարանիշ 19 OU 924, 1986թ. արտադրության, որի մեկնարկային գինը կազմում է` 489.224 ՀՀ դրամ:
Լոտ 4 – <ՄԱԶ 6303-02>>, մակնիշի բեռնատար մեքենա, շարժիչի համարը` 15603, պետ. համարանիշ 19 OU 923, 1995թ. արտադրության, որի մեկնարկային գինը կազմում է` 551.887 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <Անելիք բանկ> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ` հ/հ 11804004318401 <<ՍԱՇՍ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ք. Երևան Գյուլիքեխվյան 20 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին յալ տեղեկությունները ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<ՍԱՇՍ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540