Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿՐԿՆԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

27.08.2014

Հայտատու` «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿՐԿՆԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԼՈՏ BB-01/14

«Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ-ն («Աճուրդի կազմակերպիչ») «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի հանձնարարությամբ հայտարարում է կրկնաճուրդ հետևյալ անշարժ գույքի վաճառքի համար.
Լոտի նկարագրություն
Հասցե՝ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 21 հողամաս հասցեում գտնվող ռեստորանային համալիր: Ներառում է՝ ռեստորանային համալիր՝ 1674.36 քմ, արագ սննդի սպասարկման կետ՝ 495.84 քմ, տնակներ՝ 28.36 քմ, 52.55 քմ, 52.94քմ, 52.94 քմ, 126.19 քմ, պարիսպ՝ 15.8 քմ, 39.5խմ, հողամաս՝ 0.25 հա մակերեսներով:
Հայտնի սահմանափակումներ
Գրավադրված է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի օգտին:
Մեկնարկային գին
495,720,000.0 (չորս հարյուր իննսունհինգ միլիոն յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ
Աճուրդի կազմակերպման վայրը
ք. Երևան, Խանջյան 50, Թեքեյան կենտրոն, 3-րդ հարկ, «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ
Աճուրդի կայացման ժամանակը
16.09.2014 թ., ժամը՝ 12:00
Աճուրդի կազմակերպման կարգը
Աճուրդն անցկացվելու է բաց դասական եղանակով: Հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդին կարող է մասնակցել ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ, որը «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում սպասարկվող թիվ 21400-04432150100 բանկային հաշվեհամարին վճարել է նախավճար՝ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսի չափով և որպես մասնակից գրանցվել է Աճուրդի կազմակերպչի մոտ և ստացել է աճուրդի մասնակցի վկայական: Հայտերի գրանցումը և մասնակցի վկայականի տրամադրումը կատարվում է մինչև 12.09.2014 թ. ժամը 16:00-ն: Աճուրդի կանոնակարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ «Էս-Էն-Ար-Սի» ՓԲԸ ի գրասենյակում՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00, հեռ. 57-49-07: Կանոնակարգի պատճենը տրամադրվում է անվճար:
Լոտը կարելի է ուսումնասիրել գտնվելու վայրում՝ նախնական պայմանավորվածությամբ՝ աշխատանքային օրերին ժամը 12:00-17:00:

Հասցե` ք.Երևան, Խանջյան 50

Հեռ..` +374 10 574907

Էլ. փոստ`