Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԽԱՉՆԱՐ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.08.2014

Հայտատու` «ԽԱՉՆԱՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.08.2014 թ-ին. ժամը 14-ին «ԽԱՉՆԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը կայացել է, բայց գնորդի կողմից սահմանված ժամկետում գնված գույքի դիմաց գումարը ամբողջովին չի վճարվել: համարել աճուրդը չկայաց:
19.09.2014թ-ին, ժամը 15-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Հանրապետության 41) կանցկացվի «ԽԱՉՆԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 10 անվանում գույքի աճուրդ վաճառքը 1 ընդհանուր լոտով, 387.000 (երեք հարյուր ութանասուն յոթ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղում բացված 16051630681020 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:.
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960