Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արսեն Կնյազի Ավետիսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.08.2014

Հայտատու` Արսեն Կնյազի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.08.2014թ Արսեն Կնյազի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
25.09.2014թ-ին, ժամը 12:00-ին Արսեն Կնյազի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան,Գյուլիքևխվյան 20) կանցկացվի Արսեն Կնյազի Ավետիսյանի կողմից բանկում գրավադրված գույքի աճուրդ 1 լոտով:
Լոտ 1 Երևան քաղաքի, Քանաքեռ 2-րդ փողոցի,2-րդ նրբանցքի, թիվ 4ա բնակելի տունը` ընդհանուր մակերեսը 56.3 քառ. մետր, օժանդակ շինություններ`40,6 քառ. մետր, հողամասի մակերեսը`284.7 քառ. մետր: Բնակելի տան մեկնարկային գին է սահմանվել 6.561.000(վեց միլիոն, հինգ հարյուր վացունմեկ հազար) ՀՀ դրամ: Տունն ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության գործով թիվ 16051630681007 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել +374 091 88-99-60 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960