Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արաբկիր – Բարեկարգում» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

01.09.2014

Հայտատու` «Արաբկիր – Բարեկարգում» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամայիս Ռազմիկի Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 – րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեում, 2014թ սեպտեմբերի 22-ին ժամը 1000 -ին կկայանա սնանկ ճանաչված <Արաբկիր - Բարեկարգում>ՓԲԸ-ին պատկանող գույքի /գույքը գտնվում է ք. Երևան,Թբիլիսյան Խճուղի 3/4 հասցեում/ կրկնաճուրդը 4 լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ 1– Բաք – 4,5 տ – 1 հատ / մոխրագույն / – 16.400 ՀՀ դրամ
-- բենզին լիցքավորելու համար ատրճանակ – 1 հատ – 980 ՀՀ դրամ
-- բենզինը լիցքավորելու համար բենզամղիչ – հաշվիչ – 1 հատ – 2.320 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ h/h 16054002266425, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 01.09.2014թ. մինչև 15.09.2014թ. ժամը 1000 –ից այցելել ք. Երևան,Թբիլիսյան Խճուղի 3 / 4 հասցե :
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի հաշվին : Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (091) 38-87-83 կառավարիչ Ա.Իսպիրյան:
 

Հասցե` Ք. Երևան, Նանսենի 19շ, բն. 124

Հեռ..` + 374 91 388783