Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

01.09.2014

Հայտատու` Աշոտ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Վախթանգի Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

04.08.2014թ Աշոտ Հակոբյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
19.09.2014թ. ժամը 15:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարշական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի Աշոտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ ` մեկ լոտով:
Լոտ 1 –ք.Երևան, Այվազովսկու 46/1, առաջին գիծ, երկհարկանի երկու առանձին քարե շենքերից բաղկացած շինություն, առանց ներքին հար -դարման, կարող է օգտագործվել որպես բնակարան, արտադրական տարածք, խանութ և այլն: Մեկնարկային գինը 54 200 000 ՀՀ դրամ: Շենքերը կարող են վաճառվել նաև առանձին-առանձին:
Նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախա- վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկա յին գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «Անելիքբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի 11807007993402 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օր -վան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարշական շրջանների ընդհանուր իրավասության դատարան(Երևան, Տիգրան Մեծի 23/1): Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկու- թյունների համար դիմել սնանկու- թյան գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին` /091/ 477-822 հեռախոսահամարով:

 

Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +374 91 477822