Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վարդան-Գայանե Դավոյաններ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ անցկացնելու մասին

01.09.2014

Հայտատու` «Վարդան-Գայանե Դավոյաններ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Սոսի Բաղդասարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76 հոդված

31.07.2014թ. հայտարարված «Վարդան-Գայանե Դավոյաններ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
22.09.2014թ. ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում կանցկացվի «Վարդան-Գայանե Դավոյաններ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ ` մեկ լոտով,
Լոտ 1 –ք. Սևան, Սպանդարյան 2ա հասցեում գտնվող բնակելի տուն, գինը 9 283 816 դրամ
Նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարել «Անելիքբանկ» ՓԲԸ-ի <<Պայազատ>> մ/ճ-ի 11806103862601 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան(ք.Գավառ, Սայադյան 18): Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանին` /093/ 400-354 հեռախոսահամարով:

 

Հասցե` Ք. Երևան, Սարկավագի 126/1, բն.14

Հեռ..` +374 93 400354