Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Բորիսի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

01.09.2014

Հայտատու` Արմեն Բորիսի Աբգարյանի սնանկության գործով կառավարիչ Արամայիս Ռազմիկի Իսպիրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76–րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք. Երևան,Թբիլիսյան Խճուղի 3 / 9 հասցեում, 2014թ. սեպտեմբերի 22-ին ժամը 1100 -ին կկայանա սնանկ ճանաչված Արմեն Բորիսի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի /գույքը գտնվում է՝ ք. Երևան, Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող թիվ 077 հողամաս – 0,05 հա հասցեում/ կրկնաճուրդը 1 լոտով, դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝
Լոտ 1– ք. Երևան,Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող թիվ 077 հողամասը – 0,05 հա
Աճուրդի մեկնարկային գինն է ՝ 571.280 (հինգհարյուրյոթանասունմեկհազար երկուհարյուրութսուն ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ Արաբկիր մասնաճյուղ, h/h 16040036610800, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան,Տիգրան Մեծի 23/ 1 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 01.09.2014թ. մինչև 15.09.2014թ. ժամը 1000 –ից այցելել ք. Երևան, Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող թիվ 077 հողամաս հասցե :
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի հաշվին:Թիվ 1 լոտի հողի կադաստրային արժեքը վճարում է գնորդը համաձայն գործող օրենսդրության: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (091) 38-87-83 կառավարիչ Ա.Իսպիրյան:
 

Հասցե` ք. Երևան, Նանսենի 19շ, բն. 124

Հեռ..` + 374 91 388783