Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վահրամ Մադաթյանի գույքի աճուրդի/կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման վերաբերյալ

17.09.2014

Հայտատու` Վահրամ Մադաթյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. սեպտեմբերի 10-ին Վահրամ Մադաթյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2014թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին Վահրամ Մադաթյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճ.3/9/ կանցկացվի Վահրամ Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող և Վահրամ Մադաթյանի պարտավորությունների դիմաց ՙԱՇԻԲ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 ՙԳԱԶ-31-105-100՚ մակնիշի ավտոմեքենա, արտադրությունը՝ 2006թ.: Ավտոմեքենան ենթակա է կապիտալ վերանորոգման:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 216.000 ՀՀ դրամ:
Լոտ-2 ՙԳԱԶ-31-105-100՚ մակնիշի ավտոմեքենա, արտադրությունը՝ 2007թ.: Ավտոմեքենան ենթակա է կապիտալ վերանորոգման:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 124.000 ՀՀ դրամ:
Ավտոմեքենաները գտջնվում եմ ք.Երևան, Արցախի 57 հասցեում
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հավանական գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի պարտքերի վճարման պարտավորությունները:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Վահրամ Մադաթյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Արսենյանին /հեռ.094 400 377/:

Հասցե` ք. Երևան, Վարդաշեն 5փ., 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`