Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ախուրյանի բերրիություն» ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

17.09.2014

Հայտատու` «Ախուրյանի բերրիություն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.10..2014թ. ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7) տեղի կունենա «Ախուրյանի բերրիություն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ 2 առանձին լոտերով:
Լոտ N 1. Այծիկային կռունկ, միջին վիճակ, բեռնատարողությունը 15տն: Մեկնարկային գինն է 8.000.000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ՀՀ, Շիրակի մարզ, Գ.Ախուրյան, Ախուրյանի խճուղի 1 հասցեում գտնվող անշարժ գույք, որն իրենից ներկայացնում է վարչական շենք 61,18քմ, անգար 2 հատ յուրաքանչյուրը 540,0քմ, լիցքավորման կետ 16,83քմ, արհեստանոց-խոզանոց 289,3քմ, պահեստ 153,75քմ, կիսաքանդ պահեստ 567,5քմ, պահակատուն 15,75քմ, երկաթգիծ 220,գծմ: Հողամասի չափը 2,617հա: Հողի կադաստրային արժեքը մուծված չէ, տվյալ պահի հողի կադաստրային արժեքը մուծում է գնորդը: Տրանսֆորմատոր 100կվտ: Երկաթուղու գիծ 597գծմ, հողամասի չափը 0,486հա: Հողի կադաստրային արժեքը մուծված չէ, տվյալ պահի հողի կադաստրային արժեքը մուծում է գնորդը: Ողջ գույքը գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում «Ախուրյանի բերրիություն» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Թիվ 2 լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 43.600.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուսվի Հայբիզնեսբանկ, հ/հ 11500900864600 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան/ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Ախուրյանի բերրիություն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182