Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Ալբերտ Պետրոսյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

06.10.2014

Հայտատու` Ալբերտ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.10.2014թ. ժամը 17:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա Ալբերտ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ 4 առանձին լոտերով:
Լոտ N 1. ՀՀ,Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր հասցեում գտնվող հողամաս, որի մակերեսն է 0,044հա: Մեկնարկային գինն է 528.000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ՀՀ,Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր հասցեում գտնվող հողամաս, որի մակերեսն է 0,044հա: Մեկնարկային գինն է 528.000 ՀՀ դրամ:
Լոտ N 3. ՀՀ,Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր հասցեում գտնվող հողամաս, որի մակերեսն է 0,2հա: Մեկնարկային գինն է 2.600.000 ՀՀ դրամ:
Լոտ N 4. ՀՀ,Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր, Հատիսի 31 հասցեում գտնվող կառուցապատման (99 տարի) իրավունքով պատկանող հողամաս, որի մակերեսն է 0,165625հա: Մեկնարկային գինն է 2.484..000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուսվի Արմսվիսբանկ», հ/հ 2800010028320200 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան/ք.Երևան, Տ.Մեծի 23/1/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ալբերտ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182