Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սասունիկ Ավետիսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

07.10.2014

Հայտատու` Ա/Ձ Սասունիկ Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2014 թվականի որոշմանը, 2014 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 12-00-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում ք.Աշտարակ Էջմիածինի խճուղի 65 հասցեյում հայտարարվում է սնանկ ճանաչված Ա/Ձ Սասունիկ Ավետիսյանի պարտավորության դիմաց Վահագն Խաչատրյանի կողմից <Կոկա-Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա>ՓԲԸ-ում գրավադրված ՀՀ Արագածոտնի մարզ ք.Թալին Գայի 25 տուն և հողատարածքի անշարժ գույքի առաջին աճուրդը : Համաձայն <ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ > ՍՊԸ-ի թիվ 183-01/Վ-014 գնահատման հաշվետվությանը այն գնահատվել է 28.347.000 ՀՀ դրամ :Աճուրդի ներկայայցված գույքը սեփականության իրավունքով պատկանում է գրավատու քաղաքացի Վահագն Խաչատրյանին սեփ. վկայական N18739176 տրված 11.07.2008թ ում իպահ է հանձնված տարածքը : Այսպիսով աճուրդի ներկայացվում է 1 մեկ առանձին լոտով ՀՀ Արագածոտնի մարզ ք.Թալին Գայի 25 տուն և հողատարածքը համաձայն <ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ > ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 183-01/Վ-014 գնահատման հաշվետվությանը 28.347.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով :

Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է ներկայացվեն` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան շենքում ք.Աշտարակ Էջմիածինի խճուղի 65 հասցե Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն ,իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցում հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 %և 5 % : Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ թիվ 3մ/ճ հ/հ ____________________________________ սնանկության հատուկ հաշվին ,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00,կարող է հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան , մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձրգին առաջարկող մասնակիցը : Բոլոր գնումների հետ կապված ծախսերը վտարման,նոտարական և կադաստրային կատարվում է գնորդի հաշվին : Լոտի ուսումնասիրության և այլ մանրամասների հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել կառավարիչին նախապես զանգահարելով 094221985 կամ 010239505 հեռախոսահամարներին կամ այցելեն կառավարիչի գրասենյակ ք.Երևան Ազատության 14 -54 :

 


 

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85-40

Հեռ..` +374 94 221985