Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արմեն Մխիթարյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.10.2014

Հայտատու` ԱՁ Արմեն Մխիթարյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
12.09.2014թ. հայտարարված ԱՁ Արմեն Մխիթարյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
30.10.2014թ. ժամը 15:00-ին ԱՁ Արմեն Մխիթարյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Իջևան, Նալբանդյան 1/1/ կանցկացվի ԱՁ Արմեն Մխիթարյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքերի ՝ Արմեն Մխիթարյանին պատկանող բաժնեմասերի կրկնաճուրդը` առանձին առանձին լոտերով:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
1.ՀՀ, Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն համայնքում գտնվող բնակելի տան 1/2 բաժնեմաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2098773/ - 1509030 /մեկ միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսուն/ ՀՀ դրամ
2.ՀՀ, Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն, 12 փողոց, 1-ին փակ., 2-րդ շենք, բն. 2 հասցեում գտնվող բնակելի տան /1/4 բաժնեմաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2439553/ - 852930 /ութ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:
Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 2361960 /երկու միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047017 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Իջևան, Նալբանդյան 1/1/ :
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` + 37491 401922