Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Թովմասյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.10.2014

Հայտատու` Արմեն Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
11.09.2014թ. հայտարարված Արմեն Թովմասյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
28.10.2014թ. ժամը 13:00-ին Արմեն Թովմասյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ կանցկացվի Արմեն Թովմասյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1 Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող 1510 քմ մակերեսով տնամերձ հողատարածքի 1/4 բաժնեմաս /377,5 քմ մակերեսով/ - 445820 /չորս հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047015 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` + 374 91 401922