Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վլադիսլավ Մանգասարյանի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

13.10.2014

Հայտատու` Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

10.10.2012թ. նշանակված Վլադիսլավ Մանգասարյանի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 14.11.2014թ. ժամը 17:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա Վլադիսլավ Մանգասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ 5 առանձին լոտերով:
Լոտ N 1. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 3-րդ հարկ, թիվ 30 տարածք, 20,3քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 2.096.162 ՀՀ դրամ:
Լոտ N 3. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 4-րդ հարկ, թիվ 40 տարածք, 20,3քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 2.096.162 ՀՀ դրամ:
Լոտ N 6. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 5-րդ հարկ, թիվ 46 տարածք, 9,5քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 1.240.653 ՀՀ դրամ:
Լոտ N 7. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 1-ին հարկ, թիվ 5 տարածք(բաց պատշգամբ), 10,4քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 1.040.616 ՀՀ դրամ:
Լոտ N 8. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 2-րդ հարկ, թիվ 21 տարածք, 30քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 3.126.326 ՀՀ դրամ: Վերոհիշյալ տարածքների սեփականության իրավունքով պատկանող հողի կադաստրային արժեքը մուծված չէ, մուծում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուսվի Արդշինինվեստբանկ, հ/հ 2470101043690010 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վլադիսլավ Մանգասարյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` Ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182