Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Վարդան Բալխչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.10.2014

Հայտատու` Ա/Ձ Վարդան Բալխչյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ.ի հոկտեմբերի 16-ին հայտարարված« Ա/Ձ Վարդան Բալխչյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2014թ.-ի նոյեմբերի 7-ի ժամը 12.00-ին Ա/Ձ Վարդան Բալխչյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 24/1 հասցեում), կանցկացվի Ա/Ձ Վարդան Բալխչյանի սնանկության գործով սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:
Գույքը կրկնաճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1«INFINITI G 35» մակնիժի ավտոմեքենա, առջևի և հետևի մասից վթարված, անբավարար վիճակ, մեկնարկային գինը 655360 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Երևան, Արշակունյաց 24/1) :
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Արշակունյաց 24/1), կամ կարող են զանգահարել Ա/Ձ Վարդան Բալխչյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ 3շ., բն. 4

Հեռ..` +374 91 212414