Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՖԻԴԱՆ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.10.2014

Հայտատու` «ՖԻԴԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014 հոկտեմբերի 17-ին հայտարարված «ՖԻԴԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2014թ,-ի նոյեմբերի 7-ին, ժամը 17,00-ին, «ՖԻԴԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում / ք,Երևան, Մ. Խորենացու 162ա/ կանցկացվի «ՖԻԴԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:
Գույքը կրկնաճուրդի է ներկայացվում առանձնացված մեկ լոտով, այն է`
Լոտ-1- ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան, Խաղաղ Դոնի փողոց 1/5, հասարակական նշանակության տարածք: Գույքի մեկնարկային գինը կազմում է 35.166.960ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16,00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում / ք,Երևան, Մ.Խորենացու 162ա/:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ընկերության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան / ք,Երևան, Մ.Խորենացու 162ա/ կամ զանգահարել «Ֆիդան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ. 3շ, բն.4

Հեռ..` +374 91 212414