Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վեբեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

21.10.2014

Հայտատու` «Վեբեր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Սերյոժայի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.11.2014թ-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում/հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա սնանկ ճանաչված «Վեբեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառքը բաց դասական եղանակով 2 (երկու) առանձին լոտերով: Մեկնարկային գինն ընդհանուր լոտերի համար սահմանվել է 137 968 ՀՀ դրամ:
Լոտ 2- Ավտոմեքենա ԳԱԶ 3110 (վթարված ), սառնարան (անսարք), ավտոմեքենայի մագնիտոֆոն ՋԻ-ՎԻ-ՍԻ: Մեկնարկային գինը սահմանվել է 120 994 դրամ:
Լոտ 4- Համակարգիչ պրինտերով, ֆաքս «Պանասոնիկ, պտտվող բազկաթոռ (անսարք), գազի պլիտա (օգտագործված), հեռախոսի ապարատ, ջահ, ֆոտոապարատ C 480 և այլն: Մեկնարկային գինը սահմանվել է 16 974 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 2380017316172100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի պետ. գրանցման, գույքահարկի և ապահովագրության ծախսերը կատարվում է գնորդի հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 10.11.2014թ-ին ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ ` Հ.Եղյանին` հեռ. (094) 400-356:
 

Հասցե` ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356