Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ջուլի Տաքսի» ՍՊԸ-ի սնանկության գործով անցնող, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ

22.10.2014

Հայտատու` «Ջուլի Տաքսի» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում, 2014թ-ի հոկտեմբերի 17-ին ժամը 12.30 -ին, «Ջուլի Տաքսի» ՍՊԸ-ի սնանկության գործով անցնող, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի` բաց դասական եղանակով, երկու տարբեր լոտերով հրավիրված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2014թ-ի նոյեմբերի 10-ին ժամը 12.30 -ին,Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում, «Ջուլի Տաքսի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի կողմից կանցկացվի «Ջուլի Տաքսի» ՍՊԸ-ի սնանկության գործով անցնող, երրորդ անձանց պատկանող գույքերի, բաց դասական եղանակով, երկու տարբեր լոտերով կրկնաճուրդը:
Լոտ 1-ին` ԿԻԱ ՊԵԿԱՆՏՈ մակնիշի 15 ՏԼ 850 պետ.համարանիշի, /Լ1960/ ավտոմեքենա, թափքի տեսակը ունիվերսալ, գույնը օրանժ, փոխանցման տուփը մեխանիկական:Լոտի մեկնարկային արժեքն է 458752 ՀՀ դրամ:
Լոտ 2-րդ` ԿԻԱ ՊԵԿԱՆՏՈ մակնիշի մակնիշի15ՍԼ852պետ.համարանիշի, /Լ1959/ ավտոմեքենա, թափքի տեսակը ունիվերսալ,գույնը օրանժ,փոխանցման տուփը մեխանիկական:Լոտի մեկնարկային արժեքն է 458752 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեjթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցմանը հաստատող փաստաթղթերի պատճեները.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և5% -ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, մինչև 2014թ-ի նոյեմբերի 7-ը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5

Հեռ..` +374 98 407919

Էլ. փոստ`