Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Օազիս Կոմֆորտ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.10.2014

Հայտատու` «Օազիս Կոմֆորտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին <Օազիս Կոմֆորտ> ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2014թ. նոյեմբերի 11-ին ժամը 14:00-ին <Օազիս Կոմֆորտ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Վանաձոր, Մ.Գոշի 6/ տեղի կունենա <Օազիս Կոմֆորտ> ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքերի /գրավադրված <Յունիբանկ> ՓԲԸ-ում/ կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երեք առանձին լոտերով: 1-ին լոտ - ՀՀ Լոռու մարզի ք.Ստեփանավան, Խանջյան թիվ 9 հասցեում գտնվող անժարժ գույք՝ /բնակարան 258,2քմ, հողամասի մակերեսը՝ 0,0535 հա, բնակարանը գտնվում է ոչ լրիվ բարվոք վիճակում/ մեկնարկային գինը՝ 9.261.000 ՀՀ դրամ2-րդ լոտ - ք.Ստեփանավան, Արևելյան 6 շենքի հարող տարածքում գտնվող կաթսայատուն /շինություն 192,1քմ իր հողամասով /344քմ/ գտնվում է ամբողջովին քանդված վիճակում, շենքի գլխին չկա ծածկ, լուսամուտները բացակայում են, ներքին հարդարանքը անմխիթար վիճակում/ մեկնարկային գինը՝ 1.462.000 ՀՀ դրամ3-րդ լոտ - ՀՀ Լոռու մարզ,Ամրակից համայնք քարի վերամշակման արտադրամաս /1800 քմ, շինության չափը 287,8 քմ/ մեկնարկային գինը՝ 7.126.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մանակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Կոնվերսբանկ>ՊՓԲ-ում բացված <Օազիս Կոմֆորտ> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930050024340100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լուռու մարրզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Վանաձոր, Մ.Գոշի 6/ Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ`Հ.Ասոյանին: Հեռ.091.334.691

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691