Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հարավարևելյան շինհիդրոէներգետիկական ձեռնարկություն» ՍՊԸ-ի գույքի աճուրդ վաճառք

30.10.2014

Հայտատու` «Հարավարևելյան շինհիդրոէներգետիկական ձեռնարկություն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ`Հովհաննես Սերյոժայի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.11.2014թ-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան,Արշակունյանց 24/1/ տեղի կունենա սնանկ ճանաչված <<Հարավարևելյան շինհիդրոէներգետիկական ձեռնարկություն>> ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների դիմաց երրորդ անձ Գոհար Կարապետյանին և երրորդ անձ Ջուլիետա Օգոմցյանին սեփականության իրավունքով պատկանող <<Արցախբանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված անշարժ գույքերի աճուրդային վաճառքը հրապարակային սակարկությամբ բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար սահմանվել է 40 402 638 ՀՀ դրամ:
Լոտ 1 - Երևանի Ռոստոմի փողոցի հա. 30 հասցեում գտնվող 71,7 քմ մակերեսով բնակելի տունը և 0,00865 հա. մակերեսով հողամասը: Մեկնարկային գինը սահմանվել է 22 109 914 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում գտնվող 1.991,53 քմ մակերեսով հանրախանութը և 0,135 հա մակերեսով հողամասը: Մեկնարկային գինը սահմանվել է 18 292 724 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ>> 2380017316176700 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ /ք.Երևան,Արշակունյանց 24/1/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 17.11.2014թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:
 

Հասցե` ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356