Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Կարեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.10.2014

Հայտատու` Կարեն Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. Հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին ՀՀ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ՀՀ,Արմավիրի մարզ ք.Արմավիր Հանրապետության 41 հասցեում կայանալու էր սնանկ ճանաչված Կարեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերի և ավտոմեքենայի աճուրդ վաճառք, 4 առանձին լոտերով սակայն աճուրդ վաճառքը չկայացավ հայտ չլինելու կլապակցությամբ:
2014թ. նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ին ՀՀ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ՀՀ,Արմավիրի մարզ ք.Արմավիր Հանրապետության 41 հասցեում կայանալու է սնանկ ճանաչված Կարեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց կողմից գրավադրված գույքերի և ավտոմեքենայի աճուրդ վաճառք, 4 առանձին լոտերով ՝
Լոտ 1 - ՀՀ Արմավիրի մարզ ք. Էջմիածին, Կամոյի փ. համ. 45 հասցեում գտվող ավտոլվացման կետ (շենք ` 120 քմ, հողամաս` 600քմ), ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 10.710.000 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Արմավիրի մարզ ք. Էջմիածին, Զ.Եսայան փ., համ 4 բնակելի տուն (շենք` 312,2 քմ, հողամաս` 600քմ) , ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 39.960.000 ՀՀ դրամ:
Լոտ 3- <<Հունդայի>> TUC SON 2,7 1 մակնիշի 2008թ. արտադրության, պետ. համար. 17 OU 923, գույնը` սև ավտոմեքենա, 4.770.000 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով:
Լոտ 4- ՀՀ Արմավիրի մարզ ք. Էջմիածին, Ֆրունզե փ., համ. 21 բնակելի տուն (շենք` 429,1քմ, հողամաս` 707քմ), 37.440.000 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <Անելիք բանկ> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ` հ/հ 11804004318400 Հայկ Կոշեցյանի հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան`ք.Արմավիր Հանրապետության 41 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի և ավտոմեքենայի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Կարեն Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540