Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.10.2014

Հայտատու` «Ս.Էլբակյան և որդիներ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14:30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու էր սնանկ ճանաչված << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ին գումար տրամադրելու համար երրորդ անձի կողմից գրավադրված շարժական գույքերի աճուրդ վաճառք աճուրդը չկայացավ հայտեր չլինելու կապակցությամբ:
2014թ. նոյեմբերի 18-ին ժամը 14:30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու է սնանկ ճանաչված << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ին գումար տրամադրելու համար երրորդ անձի կողմից գրավադրված 8 /ութ/ անվանում շարժական գույքերի աճուրդ վաճառք որի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է` 378.000 ՀՀ դրամ, որը վաճառվում է 8 առանձին լոտերով:

Լոտ 1 – համակարգիչ PENTIUM 4 1 հատ - մեկնարկային գինը կազմում է` 28.8000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Երաժշտական կենտրոն 1 հատ - մեկնարկային գինը կազմում է 18.800 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Ննջասենյակի կահույք 1 կոմպլեկտ /4 կտոր/ - մեկնարկային գինը կազմում է`21.600 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Թվային տեսախցիկ Sony -1 հատ - մեկնարկային գինը` 39.600 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Թվային տեսախցիկ Philips 1 հատ- մեկնարկային գինը` 46.800 ՀՀ դրամ
Լոտ 6 – Հեռուստացույցի տակդիր 1 հատ- մեկնարկային գինը 14.400 ՀՀ դրամ:
Լոտ 7 – Տնային կինոթատրոն 1 հատ - մեկնարկային գինը` 28.800 ՀՀ դրամ:
Լոտ 8 – Տպիչ սարք Xerox work centre 1 հատ- մեկնարկային գինը` 180.000 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղ, << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473600961570010, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ ժամը 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին յալ տեղեկությունները ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել << Ս.Էլբակյան և որդիներ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:

 

Հասցե` Ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540