Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաբկեն Աշոտի Խաչատրյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.11.2014

Հայտատու` Բաբկեն Աշոտի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. նոյեմբերի 20-ին ժամը 11:00-ին Բաբկեն Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2014թ. դեկտեմբերի 09-ին ժամը 11:00-ին Բաբկեն Աշոտի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հ.Ասոյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում/ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Բաբկեն Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող /§Յունիբանկ¦ ՓԲԸ-ում գրավադրված/ անշարժ գույքի՝ ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փող. թիվ 34 շենքի հասցեում գտնվող շինություն թիվ 74 /4 հարկանի քարե շենքի նկուղային հարկ, ընդհանուր մակերեսը 40,1քմ/ կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը՝ 4.217.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում ապրող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մանակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Կոնվերսբանկ> ՊՓԲ-ում բացված Բաբկեն Աշոտի Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին 1930050575030100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ`Հ.Ասոյանին: Հեռ.091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691