Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի համայնքային սեփականության հողատարածքի աճուրդ-վաճառքի մասին

21.11.2014

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտի գյուղապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 1000-ին Արմավիրի մարզի Նորակերտ գյուղական համայնքի գյուղապետարանում կկայանա ներքոհիշյալ հողատարածքի բաց աճուրդ. 1. Լոտ 1. (ծածկագիր՝ 119-017) 1000քմ 3-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը 159500(հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, մեկ քայլը 7950(յոթ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ: Հողատարածքը սերվիտուտներով ծանրաբեռնված չէ: Հայտերը ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 900-1800 մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նորակերտի գյուղապետարան:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտք,Կոմիտասի փող 47/1 գյուղապետարանի շենք

Հեռ..` +374 231-6-10-06