Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Մարգարյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2014

Հայտատու` Արմեն Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. նոյեմբերի 26-ին ժամը  11:30-ին Արմեն Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող երկու առանձին լոտով գույքի կրկնաճուրդ-վաճառքը   տեղի է ունեցել մասնակի: Վաճառվել է 2-րդ լոտի գույքը՝ / գրավադրված Ակբա –Կրեդիտ  Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ –ում/ 18 անվանումով օգտագործված ոսկյա զարդերը, իսկ 1-ին լոտի գույքի կրկնաճուրդ- վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2014թ. դեկտեմբերի  23-ին ժամը   11:30-ին Արմեն Մարգարյանի սնանկության գործով կառավաիչ՝ Հ . Ասոյանի կողմից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում  /ք. Երևան, Արշակունյաց   24/1  տեղի կունենա/  Արմեն Մարգարյանին  սեփականության իրավունքով պատկանող  /<Յունիբանկ ՓԲԸ>-ում գրադրված/ Գեղարքունիքի մարզի ք.Սևան, Սևան քաղաքից հարավ հատվածում /Լավանդա Սիթի/ թիվ 1/23 հանգստի տնակի /տնակը գտնվում է կիսով չափ Սևանա լճի ջրածածկույթի տակ / 1-ին լոտի կրկնաճուրդ-վաճառքը:  1-ին լոտ – Գեղարքունիքի մարզի ք.Սևան, Սևան քաղաքից հարավ հատվածում  /Լավանդա Սիթի/ թիվ 1/23 հանգստի տնակ – մեկնարկային գինը սահմանվել է՝ 3.745.000 դրամ:Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց / հետ կապված ծախսերը  կատարվում են գնորդի կողմից : Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում,դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող պաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% :Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով  Կոնվերսբանկ  ՓԲԸ-ում բացված Արմեն Մարգարյանի սնանկության հատուկ հաշվին 1930050924190100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 –ին կարող են հայտ ներկայացնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան / ք. Երևան, Արշակունյաց 24/1/:Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691