Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Արծրուն Գերմանի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.11.2014

Հայտատու` Արծրուն Գերմանի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. նոյեմբերի 26-ին ժամը 14:30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու էր սնանկ ճանաչված Արծրուն Գերմանի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք՝ 8 առանձին լոտերով, սակայն աճուրդ վաճառքը չկայացավ հայտ չլինելու կապակցությամբ:
2014թ. դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեում կայանալու է սնանկ ճանաչված Արծրուն Գերմանի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդ վաճառք՝ 8 առանձին լոտերով՝ ընդհանուր մեկնարկային գինը` 4924800 ՀՀ դրամ:
Լոտ 1 – Ք. Երևան Նուբարաշեն համայնք Նուբարաշեն 12 փող. 6 շենք, 6 բնակարան 66.04քմ. մակերեսով, մեկնարկային գինը կազմում է 4860800 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Բազմոց 1 հատ, հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, մեկնարկային գինը 6400 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Բազկաթոռ 2 հատ, հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, 1 հատի մեկնարկային գինը 3200 ՀՀ դրամ՝ ընդամենը 6400 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Սեղան ամսագրային 1 հատ, հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, մեկնարկային գինը 1280 ՀՀ դրամ:
Լոտ 5 –Պատ. Կահույք՝1 կոմպլեկտ, հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, մեկնարկային գինը 19200 ՀՀ դրամ:
Լոտ 6 –Սեղան 4 աթոռով՝ , հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, կոմպլեկտի մեկնարկային գինը 5120 ՀՀ դրամ:
Լոտ 7 –Գորգ՝ հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, 2.5մ x 3.0մ չափի, մեկնարկային գինը 9600 ՀՀ դրամ:
Լոտ 8 –Ննջասենյակի կահույք՝1 կոմպլեկտ, հնամաշ, տեղական արտադրության, օգտագործաց, մեկնարկային գինը 16000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <Անելիք բանկ> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ` Ա/Ձ Հայկ Կոշեցյան 11804004318409 Արծրուն Գերմանի Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ք. Երևան Մ.Խորենացու 162Ա հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արծրուն Գերմանի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540