Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վրեժ Ալեքսանյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

26.11.2014

Հայտատու` Վրեժ Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 10:30-ին Վրեժ Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1 հասցեում/ կանցկացվի Վրեժ Ալեքսանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. Վրեժ Ալեքսանյանին և Ջեմա Օհանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ք. Հրազդան, Հարավային թաղ., Խանջյան փող. թիվ 67 հասցեում գտնվող բնակելի տունը, մեկնարկային գինը` 11.339.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի բանկի Վրեժ Ալեքսանյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 2476401711270020 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ :
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1/ հասցեով, կամ կարող են զանգահարել Վրեժ Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603