Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԻՎ Տրանս» ՍՊԸ -ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

27.11.2014

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2013 թվականի որոշմանը, 2014 թվականի նոյեմբերի 21 -ին ժամը 11-00–ին հայտարարված «ԻՎ Տրանս» ՍՊԸ -ի գույքի 8-րդ կրկնաճուրդը 270 առանձին լոտերով ընդհանուր 14075617 ՀՀ դրամ մեկնարկային գնով կայացել է մասնակի :
Հաջորդ թվով 9-րդ կրկնաճուրդը հայտարարվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում հասցե ք. Երևան Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեյում 2014 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 11-00-ին , 267 լոտերով սահմանելով բոլոր գույքերի համար որպես մեկնարկային գին 12345675 ՀՀ դրամ :
Գույքը իրենից ներկայացնում է ավտոպահեստամասեր,գործիքներ,ավտոսարքավորումներ և գրասենյակային գույք : Ցուցակը լայնածավալ լինելու պատճառով չի հրապարակվում : Աճուրդը կանցկացվի բաց դասական եղանակով : Համառոտ նկարագիր :Աճուրդի ներկայացված գույքը գտնվում է ք.Երևան Եղվարդի խճուղի 111 և Մյասնիկյան պողոտա 1 հասցեներում վարձակալված պահեստում և հիմնականում իրենից ներկայացնում է <ՆՅՈՒ ՀՈԼԼԱՆԴ > մեքենայի պահեստամասեր և սպասարկման պարագաներ : Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվեն `
Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը ,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 % և 5 % ։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072013960100 սնանկության հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00 ։Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16-00,կարող է հայտ ներկայացնել Երևան Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան`ք.Երևան,Տիգրան Մեծի փող.23/1 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Եղվարդի խճուղի 111 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերի , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով հեռ. 239505 /094/221985 կառավարիչ Խ.Նազարյանին ։


 

Հասցե` Ք. Երևան, Բաղրամյան 85-40

Հեռ..` +374 94 221985