«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ գույքի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին
19.12.2014
2014թ. Դեկտեմբերի 12-ին հայտարարված «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ գույքի վաճառքի աճուրդը չի կայացել 7 լոտերի մասով հայտեր չլինելու պատճառով:
2015թ. Հունվարի 14-ին ժամը 11–ին «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ սնանկության գործով կառավարչի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա հանդիսացող 7 լոտերի և 2 խմբերում ընդգրկված թվով 169 լոտերի բաժանված շարժական գույքի վաճառքի աճուրդները:
Լոտ 1 «Nissan Teana» մարդատար ավտոմեքենա 2009թ․ արտադրության, վթարված 4․320․000 ՀՀ դրամ
Լոտ 2 «Ford tranzit» մարդատար ավտոմեքենա 2007թ․արտադր, վերանորոգման ենթակա 3․600․000 ՀՀ դրամ
Լոտ 3 «Renault cango» մարդատար ավտոմեքենա 2005թ․արտադր, վերանորոգման ենթակա 2․340․000 ՀՀդրամ
Լոտ 4 «ԿաՄԱԶ 55111» ավտոմեքենա 1989թ․ արտադրության, վերանորոգման ենթակա 3․600․000 ՀՀ դրամ
Լոտ 5 «ԿաՄԱԶ 53212» ավտոմեքենա 1989թ․ արտադրության վերանորոգման ենթակա 5․760․000 ՀՀ դրամ
Լոտ 8 Աշտարակային կռունկ KB-403 1989թ․արտադրության, անսարք 2․280․000 ՀՀ դրամ
Լոտ 9 ք․Երևան, Շիրակի 1-ին նրբ․թիվ 74ա հասցեում գտնվող անժարժ գույք 90․000․000 ՀՀ դրամ
խումբ 1։ Սարքավորումներ և հանգույցներ – 27 լոտ, ընդհանուր 3․520․000 ՀՀ դրամ արժողությամբ։
խումբ 2։ Խառը ապրանքներ – 142 լոտ, ընդհանուր 5․086․550 ՀՀ դրամ արժողությամբ։
Թիվ 9-րդ լոտի հողի կադաստրային արժեքի և գույքահարկի վճարման, նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ Ֆիզիկ. անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձե ռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /Հայբիզնեսբանկ հ/հ 11500662167200/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ Արշակունյաց 5 սկսած 20.12.14թ - ից:
Հասցե` ք. Երևան, Չարենցի 4-22
Հեռ..` +374 94 435 635
Էլ. փոստ`