Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արշավիր Բարսեղյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

19.12.2014

Հայտատու` ԱՁ Արշավիր Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ հունվարի 13-ին ժամը 12.00-ին ԱՁ Արշավիր Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2014թ-ի որոշումով թույլատրված, նույն դատարանի ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեի շենքում կանցկացվի Արշավիր Բարսեղյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք՝ 3 լոտով.
ԼՈՏ-1.75.0 քմ մակերեսով բնակարան բազմաբնակարան 5 հարկանի քարե բնակելի շենքի 3-րդ հարկում Արարատի մարզ, ք. Վեդի Արարատյան փողոց 49 շենքի թիվ 21 հասցեում: Բնակարանը բաղկացած է նախասրահից, խոհանոցից, երեք սենյակից և փակ տնտեսական պատշգամբից: Առաստաղի բարձրությունը՝ մոտ 2,75մ; մուտքի դուռը՝ երկաթյա երեսպատված, ներքին դռները՝ փայտից, հատակը՝ մանրահատակ, խոհանոցը, լոգարանը-զուգարանը՝ սալիկապատ: Տան ներքին հարդարանքը գտնվում է լավ ապրանքային վիճակում, գազաֆիկացված է, ապահովված է կոմունալ հարմարություններով: Բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Անահիտ, Ռոմիկ, Լիլիթ և Արշավիր Բարսեղյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2260687, տրված 26.05.2010թ/ և վերջինս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 7.461.000ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 39,8քմ մակերերով բացվածք /առևտրի սրահ/ բազմաբնակարան 5 հարկանի քարե բնակելի շենքի 1-իհարկում ք. Վեդի Արարատյան փողոցի 46 շենքի թիվ 2 հասցեում: Առաստաղի բարձրությունը՝ 3,0մ; կախովի, մուտքի դուռը՝եվրո-վիտրաժային, հատակը՝ կերամիկական սալիկ: Պատերը լատեքս տեսակի ներկով երեսպատված, պատուհանները՝ եվրո: Սանհանգույցի պատերը և հատակը՝ սալիկներով երեսապատված: Տարածքի ներքին հարդարանքը գտնվում է լավ ապրանքային վիճակում: Գույքի համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Անահիտ, Ռոմիկ, Լիլիթ և Արշավիր Բարսեղյաններին/սեփ. իրավունքի վկայական թիվ 2260687, տրված է 26.05.2010թ/ և վերջինս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 10.110.000 ՀՀ դրամ: ԼՈՏ-3. Տան կենցաղային գույք՝ ճաշարանի հնամաշ սպասքապահարան՝ բաղկացած երեք կտորից՝ 1 /մեկ/ կոմպլեկտ, բազմոց 1 հատ, բազկաթոռ՝ 2 հատ, հեռուստացույց <>՝ մեկ հատ: Բոլոր գույքերը օգտագործված են, հնամաշ, գտնվում են ապրանքային բավարար վիճակում: Ընդհանուր մեկնարկային գինը՝97.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված ԱՁ Արշավիր Բարսեղյանի սնանկության գործով թիվ 2477604378290000 հատուկ հաշվին և մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեում:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`