Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմինե Ասլանյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

19.12.2014

Հայտատու` Արմինե Ասլանյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.12.2014թ-ին հայտարարված Արմինե Ասլանյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 16.01.2015թ ժամը 12.00-ին Արմինե Ասլանյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեի նստավայրում կանցկացվի դատարանի 24.09.2014թ որոշմամբ թույլատրված Արմինե Ասլանյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 20% իջեցված գնով` մեկ լոտով.
ԼՈՏ 1. Բնակելի մեկհարկանի տուն 44,12քմ մակերեսով` կառուցված 0,13 հա հողամասի վրա, գտնվում է Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Բաղրամյան 40 հասցեում, կառուցված 1960թ-ին: Շենքի հիմքը` բետոնյա, պատերը` քարից, երկաթբետոնային միջհարկային ծածկով, տանիքը` ասբոշիֆեր: Տան հատակը` փայտյա տախտակ, որոշ հատվածներ` բետոնապատ, պատերը` ներկանյութ, տան բոլոր ներքին դռները և պատուհանները` փայտյա, մուտքի դուռը` մետաղյա: Առկա են օժանդակ շինություններ` առանց ծածկի կիսակառույց շինություն 29,05քմ, մառան` 21,0քմ, ավտոտնակ` 65,7քմ, անասնագոմ` 28,8քմ մակերեսներով: Բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է միջինից ցածր ապրանքային վիճակում: Տունը ապահովված է ջրով, հոսանքով: Տնամերձ հողամասը մշակված և բարեկարգ վիճակում է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ, Արմինե, Վարոս և Վահե Սահակյաններին /վկայական թիվ 626592, տրվ. 25.09.2002թ/ և Արմինե Ասլանյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 3.422.208 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`