Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նորիկ Նահապետյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

19.12.2014

Հայտատու` Նորիկ Նահապետյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.12.2014թ-ին հայտարարված Նորիկ Նահապետյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 20.01.2015թ ժամը 11:00-ին Նորիկ Նահապետյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի շենքում կանցկացվի Նորիկ Նահապետյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` նախկին չկայացած աճուրդի մեկնարկային գներով, երկու լոտով.
ԼՈՏ 1 - Գյուղատնտեսական նշանակության վարելահողեր Արարատի մարզի Սիփանիկ համայնքի տարածքում 1.21 հա, 5.681հա և 14,7հա մակերեսներով, ապահովված է ոռոգման ջրով: Գույքը գրավադրված է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 12.631.144 դրամ:
ԼՈՏ 4 - Գյուղատնտեսական արտադրական նշանակության շինություններ` անասնաշենք 425,0քմ, կիսակառույց 88,8քմ և հողամաս 0,23հա մակերեսով Արարատի մարզի Սիփանիկ համայնքի 19-րդ փողոցի թիվ 1 հասցեում: Գույքը հանդիսանում է գրավի առարկա: Գույքի մեկնարկային գինը` 4.256.475 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Նորիկ Նահապետյանի սնանկության գործով թիվ 220124555099000 հատուկ հաշվի, իսկ ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`