Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ –ին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.01.2015

Հայտատու` «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի


2015թ. փետրվարի 4-ին ժամը 13:30-ին <<Ախուրյանի ՃՇՇ>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7 թիվ 3 դատական նիստերի դահլիճ/: կանցկացվի <<Ախուրյանի ՃՇՇ>> ՓԲԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը, մեկ լոտով, թիվ 1 լոտ`

Լոտ1 – 1690 անվանում գույք, -499.6711.179 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով,գույքացանկի մեծածավալ լինելու պատճառով այն չի տպագրվում գույքացանկին կարող եք ծանոթանալ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կամ սնանկության գործով կառավարչի մոտ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը ր 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի <<Ախուրյանի ՃՇՇ>> ՓԲԸ –Iսնանկության գործով հ/հ 16001006011102 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/ կամ գույքի գտնվելու վայրում:


 

Հասցե` Ք. Գյումրի, Երկ-գծի 20շ., բն.4

Հեռ..` +374 94 70-70-51