Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էջմիածնի <Պլաստմասսաների գործարան> ԲԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.01.2015

Հայտատու` Էջմիածնի <Պլաստմասսաների գործարան> ԲԲԸ-ին նանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հունվարի 27-ին ժամը 12:00-ին Էջմիածնի <Պլաստմասսաների գործարան> ԲԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2015թ. մարտի 03-ին ժամը 12:00-ին Էջմիածնի <Պլաստմասսաների գործարան> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ Ասոյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում /ք.Արմավիր, Հանրապետության 41/ տեղի կունենա Էջմիածնի <Պլաստմասսաների գործարան> ԲԲԸ-ին պատկանող գույքի /հիմնական միջոցների ցանկում 241 անվանումով և պաշարներ` 29 անվանումով` ընդամենը 270 անվանում/ կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր յոտով:Քանի որ գործարանի գույքացանկը մեծաքանակ է և հնարավոր չէ հրապարակել մամուլում և ինտերնետային կայքում, ուստի գնորդները կարող են գուքն ուսումնասիրելու համար գնալ ք.Էջմիածին, Շահումյան 75 հասցե, /նախկին գործարանի տարածքում, որտեղ գույքը ի պահ է հանձնված/:Գործարանում առկա գույքը երկար տարիներ գտնվել է բաց տարածքում, չի օգտագործվել և չի նորոգվել, ինչի հետևանքով էլ հաստոցները և սարքավորումները հիմնականում ժանգոտված են, սարքավորումների հիմնական հանգույցները ապամոնտաժված են, առկա են վնասված հատվածներ, որոշ սարքավորումներն ընդհանրապես նպատակային նշանակության օգտագործման հանար պիտանի չեն :Ընդամենը գույքի քանակը կազմում է 270 անվանում, որի մեկնարկային գինը սահմանվել է` 17.600.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մանակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինվեստբանկ> ՊՓԲ Շենգավիթի մասնաճյուղում բացված Էջմիածնի <Պլաստմասսաների գործարան> ԲԲԸ-ի հատուկ հաշվին 2473600913800010 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև սճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Արմավիր, Հանրապետության 41/ Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ`Հ.Ասոյանին: Հեռ.091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691