Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծովագայլ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.01.2015

Հայտատու` «Ծովագայլ» ՍՊԸ-ի նանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հունվարի 30-ին ժամը 12:00-ին «Ծովագայլ» ՍՊԸ-ի գույքի կրնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2015թ. փետրվարի 20-ին ժամը 12:00-ին «Ծովագայլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հ.Ասոյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Վեդի, Թումանյան փ./ տեղի կունենա §Ծովագայլ¦ ՍՊԸ-ի պարտավորությունների համար /«Յունիբանկ» ՓԲԸ-ում գրավադրված/ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով հինգ առանձին լոտերով:
1-ին լոտ՝- ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 10 գիրացման լճակ /հողատարածքի ընհ. մակերեսը՝ 44.43 հա, լճակում առկա է 2382.0 գծամետր թվով 5 հատ պատնեշ, որը համապատասխանում է 476.4 քմ/: Մեկնարկային գինը սահմանվել է՝ 50.759.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/:2-րդ լոտ՝- ՀՀ Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 9 գիրացման լճակ և 48.2 քմ ձկնորսական տնակ /հողատարածքի ընդհ. Մակերեսը 47.14 հա, լճակում առկա է 2448,9 գծամետր. թվով 4 հատ պատնեշ, որը համապատասխանում է 489,76քմ/: Մեկնարկային գինը սահմանվել է՝ 54.974.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/:3-րդ լոտ՝ - ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Մասիս-Նորաբաց ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 1 §Մասիս ջերմատնային կոմբինատ¦ ԲԲՒ-ին պատկանող 10 անվանումով շենք և տարբեր տեսակի շինություններ, ջերմոցներ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 10.9 հա, շենք շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 2312.5քմ, ջերմոցների ընդհ. մակերեսը կազմում է՝ 7364.2քմ : Մեկնարկային գինը սահմանվել է՝ 341.843.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/:4-րդ լոտ՝- ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ազատաշեն համայնքի 4-դ փող. թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն, շինություններ և տնամերձ հողամաս /հաղամասի մակերեսը՝ 0.143 հա, բնակելի տան ընդհ. մակերեսը՝ 377.9 քմ, օժանդակ շինություն՝ 58.0քմ, ջերմոց՝ 412,3քմ, տունը գտնվում է բարվոք վիճակում/: Մեկնարկային գինը սահմանվել է՝ 122.310.000 դրամ: 5-րդ լոտ՝- ՀՀ Արարատի մարզ, Ռանչպար համայնք, Նոր թաղամաս 1-ին փող, թիվ 18 հասցեում գտնվող 10 տարբեր տեսակի արտադրական շինություններ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 64.3հա, տարբեր արտադրական շինություններ՝ ընդհանուր մակերեսը կազմում է՝ 2789.4 քմ/: Մեկնարկային գինը սահմանվել է ՝ 499.712.000 դրամ: /ծանոթություն գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, գնորդը գույքը գնելու դեպքում պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը/:Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից : Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում,դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող պաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% :Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով Կոնվերսբանկ ՓԲԸ-ում բացված §Ծովագայլ¦ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930051257890100մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 –ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան / ք. Արտաշատ, Շահումյան 19/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691