Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտյոմ Ռուդիկի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

30.01.2015

Հայտատու` Արտյոմ Ռուդիկի Վիրաբյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հունվարի 26-ին Արտյոմ Ռուդիկի Վիրաբյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. փետրվարի 27-ին ժամը 14:00-ին Արտյոմ Ռուդիկի Վիրաբյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արտյոմ Ռուդիկի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ընդհանուր բաց դասական եղանակով անկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից:
Գույքը գտնվում է ք.Երևան, Քանաքեռ 2-րդ փող. 59/3 հասցեում.
Լոտ 1. Անշարժ գույք- ք.Երևան, Քանաքեռ 2-րդ փող. 59/3 հասցեում գտնվող տուն և հողամաս/մակերեսը 42,8 քառ.մ, հողամասի չափը`0,013128 հա. /սեփ. վկայական 2585080, տրվ. 09.07.2008թ./, կառուցվել է 1985թ.:Բետոնյա հիմքով, քարե պատերով շինություն է, տան դռները և պատուհանները փայտյա են, պատերը երեսպատված են ներկանյութով, հատակը` մամլված թեփատախտակով, տանիքը` ազբեստցեմենտային վահաններով:Առկա են մառան`27,06քառմ, խորդանոց 3,1 քառմ և նաև 33,56 քառմ ինքնակամ շինություններ:Ընդհանուր առմամբ վատ վիճակում, մեկնարկային գինը`6.561.000 ՀՀ դրամ:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Համաձայն անշարժ գույքի առուվաճառքի, հիպոթեքի 04.07.2008թ. թիվ 060 պայմանագրի լոտ 1-ի գույքը հանդիսանում է ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Անելիք Բանկ,, ՓԲԸ-ի Արտյոմ Ռուդիկի Վիրաբյանի սնանկության Հ/Հ 11813000763617 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևքաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով ք. Երևան, Հր.Ներսիսյան 10:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարչին:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան, հեռ. 094-421790:

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`